Սուլոցներն ու վիրավորական կանչերն ընդգծեցին թշնամական մթնոլորտը: Ամենուր անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Բաքվի եվրոպական խաղերը 25 հայ մարզիկների համար նաեւ սա են նշանակում: Այս մասին գրել է իտալական Askanews գործակալությունը:

Խաղերի բացման արարողության ժամանակ հայկական պատվիրակությանը սուլոցներով դիմավորեցին: Երկրի դրոշը չէր ծածանվում, իսկ մարզիկներին խստորեն պահպանում են՝ միջադեպերից խուսափելու համար: Հայ ըմբշամարտիկներին թիկնապահներ են ուղեկցում նաեւ մրցումների ժամանակ:

Չնայած այս ամենին՝ խաղերի կազմկոմիտեի տնօրեն Սայմոն Քլեգը չի կորցնում լավատեսությունը. «Փաստը, որ, չնայած երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրներին, Հայաստանը մասնակցում է խաղերին, ցուցադրում է սպորտի ուժը»: