Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկելիք օլիմպիական պատանեկան առաջին օլիմպիական խաղերին մասնակցելու համար  այսօր` օգոստոսի 10-ին,  Հայաստանի պատվիրակությունը մեկնել է մրցավայր: Հայաստանը կներկայացնեն 14 մարզիկներ, որոնք հանդես կգան 11 մարզաձեւերում. ծանրորդներ Սմբատ Մարգարյան (56կգ,Երեւան), Գոռ Մինասյան (+85կգ, Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10մ. օդամղիչ ատրճանակ, Երեւան), նետաձիգ  Վասիլ Շահնազարյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երեւան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60կգ, Երեւան), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85կգ,Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46կգ, Հոկտեմբերյան), աթլետ Դիանա Խուբեսերյանը  (100մ. վազք,Երեւան),   ջրացատկորդ   Գեւորգ Պապոյանը   (3մ. ոստնակացատկ, Երեւան),  թիավար Էդգար  Բաբայանը   (կանոե, սպրինտ, սլալոմ, Երեւան), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող, 50մ եւ 100մ, Երեւան) եւ Սերգեյ Պեվնեեւը (ազատ լողաոճ 50մ եւ 100մ, Երեւան):

ՀՀ պատվիրակության  գլխավոր հանձնակատարն է  ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Մեր պատվիրակությունը կվերադառնա օգոստոսի 29-ին: