Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով նրան իրեն դաժան ծեծի ենթարկելու եւ բռնաբարության փորձի մեջ, հայտնում է «Նացիոնալնիե ինտերեսի» գործակալությունը։

ՌԴ ՆԳՆ Գագարնի շրջանում հիմա ստուգում են այս փաստը։ Նիկողոսյանը, չնայած ոստիկանների պահանջին, չի ներկայացել ոստիկանություն, նրա հեռախոսն անջատված է։

Տուժածը բողոք է ներկայացրել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ բռնության է ենթարկվել Անդրանիկ Նիկողոսյանի եւ նրա վարորդ Էդգարի կողմից։ Կինը դա բացատրել է այն հանգամանքով, որ սաստիկ վախեցած է եղել, քանի որ նրանք սպառնացել են վրեժ լուծել, եթե ինքը դիմի ոստիկանություն։

Նշենք, որ Նիկողոսյանը արժանացել է բազմաթիվ պետական շքանշանների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նվիրած բարեկամության շքանշանի։