Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մարիան Բեյ ծովածոցում: Ներկա է եղել մոտ 27 հազար մարդ: Յոթ հազար արտիստների մասնակցությամբ տպավորիչ արարողությունն անցկացվել է հենց ջրի վրա կառուցած բեմում և սկսվել է կազմակերպիչ երկրի դրոշի բարձրացմամբ: Ելույթ է ունեցել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, որի կարծիքով այս խաղերին մեծ ապագա է սպասվում: Պատանեկան Օլիմպիական խաղերը բացված է հայտարարել Սինգապուրի նախագահ Սելլապան Ռամանատանը: Մինչև օգոստոսի 26-ը շարունակվելիք խաղերին կմասնակցեն 205 երկրների 3500 մարզիկներ, որոնք 15-ից 18 տարեկան են: Նրանք կմրցեն 30 մարզաձևի 201 մրցաձևում: Ավանդական Օլիմպիական խաղերում վիճարկվում է մեդալների 302 հավաքածու: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի 14 մարզիկներ: