Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հուլիսի 29-ին, 26-ամյա ծննդկան է մահացել, որին երկու օր առաջ տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:

Նրանց փոխանցմամբ՝ ծննդկանը՝ Մերի Մարգարյանն իրենց մոտ է տեղափոխվել հուլիսի 27-ին: Նա գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: 26-ամյա կնոջը կեսարյան հատում են արել, վիճակը ծայրահեղ ծանր էր, երկու օր անց ծննդկանը մահացել է: Փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն վիճակը ծանր է:

Մեր տեղեկություններով՝ ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Այնտեղից, սակայն, հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ: