Սյունիքում «ԴԱՖ» բեռնատարի ու «Օպել վեկտրաի» բախման արդյունքում տուժած ուղեւորներից մեկը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սիսիանի հիվանդանոցից:

Մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Արսեն Հունանյանը, ով գտնվել է կոմայի մեջ, նրա մոտ առկա էր գանգի հիմնի կոտրվածք, եւ գիտակցության չգալով՝ 30 րոպե անց վերջինս մահացել է: Նա Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է, ծառայում է ՊՆ-ում:

Մյուս տուժածի՝ Վ. Խաչատարյանի վիճակը կայուն է, վերջինս առաջին բուժօգնութուն է ստացել Սիսիանի հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ: Նա եւս զինվորական է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սիսիան-Երեւան ավտոճանապարհի մոտ 19 կմ-ում բախվել են «ԴԱՖ» մակնիշի 598 ԼՏ  61 համարանիշով բեռնատարը (վարորդ Ա. Գ.) եւ «Օպել վեկտրա» մակնիշի 29 ՍՍ 881 համարանիշով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Խ.-ն (ծնվ. 1980թ.) եւ ուղեւոր Ա. Հ.-ն (ծնվ. 1984թ.), տեղի ուժերով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները Վ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ ծանր: