«East Prospect Faund»-ը եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ (Air Armenia) հայտնում են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտքը «Էյր Արմենիա» ՓԲԸ բալանս: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը եւ կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության եւ նպատակի:

Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը եւ մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից եւ ֆինանսական այլ եւ այլ ռիսկային իրավիճակներից:

Որպես հավելում նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը: