Ոստիկանությունը քիչ առաջ ազատ արձակեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին:

Հանրապետության հրապարակում Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ բերման է ենթարկվել հանրահավաքի շուրջ 10 մասնակից, այս պահին ազատ են արձակել միայն իրեն, սակայն  ոստիկանությունը խոստացել է բաց թողնել մյուսներին նույնպես:

«Ոստիկանությունում բռնության չեմ ենթարկվել: Անվադողերն այստեղ բերելը բավարար չէր, որ մեզ բաժին տանեին՝ այդ կերպ միջամտելով մեր հավաքին: Մեզ բերման ենթարկելն անօրինական էր և մենք այժմ շարունակելու ենք մեր հավաքը, ինչպես ծրագրել էինք նախապես»,-ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը եւ Անդրանիկ Մանուկյանը, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։