«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը «Ոչ թալանին» նախաձեռնությանը միանալու որոշում չի կայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Սեպտեմբերի 1-ին, երբ «Ոչ Թալանին» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցները եկան երթով Բաղրամյան պողոտայից դեպի  Հանրապետության հրապարակ, միմյանց օժանդակելու  և համագործակցելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք»-, ասաց Ղուկասյանը` հավելելով, որ միանալու մասին խոսք չի կարող լինել, բայց մշտապես պատրաստակամ են կանգնելու «Ոչ թալանին» նախաձեռնության կողքին:

Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 4-ին «Ոչ թալանինը» կմասնակցի  «Ոտքի Հայաստանի» կազմակերպած հավաքին, իսկ «Ոտքի Հայաստանն» էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակցություն ունենալ սեպտեմբերի 11-ի բողոքի ակցիային և երթին: