Toyota ընկերությունը պատենտավորել է թռչող ավտոմեքենայի համար թեւերի հավաքածուի դիզայնը, հայտնում է Jalopnik պորտալը:

Որպեսզի ծալված վիճակում յուրաքանչյուր թեւ ավելի քիչ տարածություն զբաղեցնի, դրանց պրոֆիլն առաջարկում են փոխել շարժական ներքնամասի հաշվին: Թեւերն իրենք ամրանում են մեքենայի կտուրին գտնվող շարժական հենակներին: Դրանց չափերն  անհայտ են: Պատենտում նկարագրվում է բացառապես դիզայնը, ընդ որում սխեմաների վրա թեւի տեսքը ցուցադրված է միայն կողքից: Թե հատկապես ինչպես է թռչելու մեքենան, նույնպես չեն ճշգրտում, հայտնում է Lenta-ն: