Պրոֆեսոր Մարկ Մուղալյանին պարգեւատրել են Ամստերդամ-Փարիզ գնացքում ահաբեկչական ակտը կանխելիս դրսեւորած արիության համար։ Մրցանակը Մուղալյանին հանձնել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է 100 lives հիմնադրամը։

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պատվո լեգեոնի շքանշանի սպայական մեդալներ (Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը) էր հանձնել ԱՄՆ 3 քաղաքացիների եւ մեկ բրիտանացու, որոնք վնասազերծել էին Thalys գնացքում կրակ բացած չարագործին։

Հիշեցնենք, որ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Մարկ Մուղալյանը հերոսաբար պայքարի մեջ էր մտել Ամստերդամ-Փարիզ ճեպընթաց գնացքում ուղեւորների վրա հարձակված հանցագործի հետ։ Նշենք, որ Մուղալյանը հայկական ծագում ունի. նրա ընտանիքն ապրում է ԱՄՆ Վիրջինիայի նահանգում։