Սա ոչ թե բարեփոխում է, այլ ամբողջովին նոր Սահմանադրություն. հին Սահմանադրությունը դնում է մի կողմ եւ բերում է նոր Սահմանադրություն, որը խարխլելու է պետության հիմքերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀԱԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության եւ խորհրդի նիստերից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն անվանելով «ավանտյուրա»:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը միացել է «ոչ»-ի ճակատին, քանի որ այն լուրջ նախաձեռնություն է:

Լեւոն Տեր Պետրոսյանն գովել է նաեւ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության գործունեությունը՝ նշելով. «Ես ուզում եմ նախեւառաջ գնահատել խորհրդարանի ՀԱԿ խմբակցության փայլուն աշխատանքը այդ սահմանադրական ավանտյուրայի դեմ պայքարում, հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը, ընդգծել նաեւ Ստեփան Դեմիրճյանի հստակ դիրքորոշումը այդ հարցում, խիզախ դիրքորոշումը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաեւ նշել, որ, հիշում եք, Կոնգրեսը ստեղծվել է, ըստ էության, 2007 թվականին՝ իմ նապընտրական շարժման ընթացքում, եւ ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի դերը մեր այս պայքարում եւհատուկ նշել, որ ես Դեմիրճյանին եւ նրա կուսակցությանը համարում եմ մեր ամենապարկեշտ եւ կոռեկտ պարտնյորը»: