ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար։

ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվեց «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը, 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեց ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը,  մի խումբ բարերարներ եւ գործարարներ Հայաստանից եւ սփյուռքից։