Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 38-ամյա տղամարդը վիրավորվել է խաղողի այգիներում աշխատելիս:

«Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին էլ հակառակորդի գնդակոծության հետեւանքով Տավուշի մարզում 3 խաղաղ բնակիչ էր զոհվել, 4-ը՝ վիրավորվել: