Արեւմտյան երկրները անուղղակի կերպով ցանկանում են հարմար պահ գտնել Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը բացելու համար եւ ստիպել Անկարային գնալ դրան, APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝ խոսելով ՆԱՏՕ-ի վարժանքների ընթացքում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին:

«Բանն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցող պետություն չի եղել: Ստացվում է, որ այդ վարժանքները նախապես հրոինվել եւ մշակվել են: Այդկերպ, ցանկանում են հերթական անգամ հակադրել Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք բարեկամական, եղբայրական երկրներ են եւ ռազմավարական գործընկերներ են»,- ասել է Մամեդովը:

Նրա խոսքով, արեւմտյան երկրները շարունակում են այդ քայլերն արդեն որոշակի ժամանակ, այդկերպ փորձարկելով Թուրքիային: Մամեդովը հույս է հայտնել, որ Թուրքիան հաջողությամբ դուրս կգա այդ փորձություններից:

«Այսօր Հայաստանը բացահայտորեն թելադրում է Թուրքիային՝ նրա առջեւ պայմաններ դնելով: Կարծում եմ, որ Թուրքիան կարձագանքի եւ թույլ չի տա բացել սահմանը»,- հայտարարել է գործիչը: