Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին՝ Ստրասբուրգում հանրային լսումների ժամանակ։ Այս մասին ասված է ՄԻԵԴ պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ  Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը հերքելու  համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպականմ դատարանը հաստատել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը։ Շվեյցարիան բողոքարկել էր որոշումը ՄԻԵԴ-ում։

Ստրասբուրգում հունվարի 28-ին տեղի էր ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը։ Հայաստանը գործում (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) ներգրաված է որպես երրորդ կողմ։

Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռազմի Քլունին, Թոբի Քոլիսը։