Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։

«Ընդունել այդ հարցով ՌԴ կառավարության որոշման նախագիծը»,- ասված է կառավարության որոշման մեջ։

Փաստաթուղթը կուղարկվի Ռուսաստանի նախագահի հաստատմանը, փոխանցում է Gazeta-ն։