Հայաստանի կառավարությունը 2016 թվականին կշարունակի սուբսիդավորել գյուղացիական վարկերը: Այս մասին, ասյօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես նախորդ տարի, կառավարությունը կսուբսիդավորի տոկոսադրույքի 6 տոկոսի չափով: Նման վարկերի դեպքում արտոնյալ ժամանակաշրջանը կլինի նվազագույնը 6 ամիս: Այս ծրագիրը տարածվում է միայն գյուղատնտեսական դրամական վարկերի վրա:

Այդ նպատակներով կհատկացվի 1,163 մլրդ դրամ (ինչպես նախորդ տարի), հավելել է նախարարը: