Հայաստանը միանում է Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությանը: Նոյեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանում անդամակցության մասին Համաձայնագիրը վավերացվել է միաձայն՝ 102 «կողմ» ձայնով:

2001 թվականին Փարիզում հիմնադրված Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությունը միավորում է 45 երկրների, որոնք տեղեկություններ են փոխանակում գիտական մշակումների, արտադրանքի ստանդարտին վերաբերող հարցերի, շուկաների հետազոտության շուրջ:

Բացի այդ, տարին մեկ անգամ Հայաստանը հնարավորություն կունենա Փարիզում գինու անվճար համտես կազմակերպել՝ տեղական արտադրողներին առաջ մղելու նպատակով: