«Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների շարքը Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից Մադրիդում կազմակերպված միջազգային դրամագիտական մրցույթում արժանացել է պատվավոր մրցանակի «Լավագույն հիշատակային շրջանառու մետաղադրամ - 2015» անվանակարգում:

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայաստանի վայրի ծառերը» շարքը բաղկացած է 6 տեսակի մետաղադրամներից՝ «Սոսի», «Ուռենի», «Սոճի», «Կաղնի», «Բարդի», «Հաճարենի»: Մետաղադրամների դիմերեսին պատկերված է յուրաքանչյուր ծառի ընձյուղը: Դարձերեսին պատկերված է անվանական արժեքը՝ «200 դրամ» եւ զարդանախշեր: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

«Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների շարքը հատվել է Սլովակիայի դրամահատարանում եւ շրջանառության մեջ է դրվել 2014 թ. դեկտեմբերի 29-ին: