Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջով ՖԱՖ շարժման մասնակիցների բողոքի ակցիան ավարտվեց ՀՖՖ գրասենյակի մոտ։ ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարեց, որ շարժումը շարունակելու է իր պայքարը, մինչեւ հասնի իր պահանջների կատարմանը: (ֆոտոռեպորտաժ)

«Պայքարը շարունակական է լինելու, մինչեւ որ հասնենք ֆեդերացիայի նախագահի հրաժարականին: ՖԱՖ-ը հետագայում նույնպես կազմակերպելու է ակցիաներ: Հայ երկրպագուները Հայաստանի հավաքականին պարտված տեսնել չեն ուզում եւ Ռուբեն Հայրապետյանը պետք է պարտավորվածություն վերցնի եւ հրաժարական տա»,-ասաց նա:

Նշենք, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ երթի ժամանակ ֆեդերացիայից ոչ ոք չմոտեցավ բողոքող երկրպագուներին։

Երկրպագուները ՀՖՖ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել հավաքականում ստեղծված ծայրաստիճան վատ վիճակից դուրս գալու համար: Նրանք պահանջում են  հավաքականի փորձառու գլխավոր մարզիչի եւ լավ  մարզավիճակ ունեցող ֆուտբոլիստների հրավիրել հավաքական, նաեւ էժանացնել հավաքականի հանդիպումների տոմսերը: