Երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան, ժամը 19:30-ի սահմաններում Արզնի-Շամիրամ ջրատարում խեղդվել է մոտ 14 տարեկան մի երեխա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խեղդվողը Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի բնակիչ Կարեն Օնիկի Մելքոնյանն է, ծնված 1996թ. մայիսի 28-ին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարար վարչության եւ Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից որոնումները սկսվել են սեպտեմբերի 3-ին, ժամը  20.00-ի սահմաններում։ Փրկարար-որոնողական աշխատանքը շարունակվել է ողջ գիշեր։

Ինչպես NEWS.am-ին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 4.30 սահմաններում, փրկարարները որոշում են ընդունել փակել Արզնի-Շամիրամ ջրանցքը, ապա դատարկել այն։ Համապատասխան գործողություններից հետո փրկարարները հայտնաբերել են երեխայի դին։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի