Գերմանիան «Տորնադո» ռմբակոծիչներ կուղարկի Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար: Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Local-ը: Նման հայտարարություն է արել ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հենինգ Օտեն:

«Գերմանիան ավելի ակտիվ է մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարին: Մենք կակտիվացնենք Իրաքի հյուսիսում մեր մարզչական առաքելությունը եւ օդանավեր կուղարկենք Սիրիա»,- ասել է Օտեն: