Կանադական Սիդնեյ քաղաքի մահմեդականները մտադիր են քրիստոնյաներից գնված նախկին տաճարը վերածել մզկիթի:

Հիսուս Փրկչի եկեղեցին, որի այցելուների թիվն զգալի կրճատվել էր, վաճառել է եկեղեցու շենքը` ֆինանսական խնդիրների պատճառով:

Սիդնեյի 30 ընտանիքից բաղկացած մահմեդական համայնքը, որն աճելու լուրջ միտում ունի, մտադիր է վերանորոգել շինությունը, այն դարձնել մզկիթ եւ իսլամի դասեր տալ երեխաներին:

Կանադայում ավելի քան 600 հազար մահմեդական կա, որը կազմում է երկրի բնակչության 2 տոկոսը: Կաթոլիկներն ամենամեծ կրոնական խումբն են՝ ավելի քան 12 մլն մարդ կամ բնակչության 43 տոկոսը: