NEWS.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետեւանքով 4 զինծառայող է վիրավորվել: Նրանց տեղափոխել են տարբեր հոսպիտալներ:

Վիրավորների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ պաշտպանական մարտերում զոհվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։