Վրաստանի ՊՆ-ն տեղեկություններ ունի այն մասին, որ Հարավային Օսիայի Ջավի շրջանում մոտ 10 օր առաջ «Իսկանդեր» տիպի մի քանի ռուսական հրթիռային համալիրներ են տեղակայվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԶՈւ Միավորված շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:
«Մենք նման տեղեկություն ունենք եւ կարծում ենք, որ այդ հրթիռային համալիրները հաստատ Վրաստանի դեմ չեն ուղղված: Կարծում եմ, որ այդ համալիրները Ռուսաստանի հեռահար պլանների մասն են կազմում: Առաջին հերթին ռուսական կողմի այդ գործողությունների պատասխանը պետք է լինի քաղաքական: Մենք նաեւ հույս ունենք, որ մեզ աջակցություն կհայտնի միջազգային հանրությունը»,- ասել է նա, փոխանում է «Ինտերֆաքս»-ը:
«Ցանկացած լարվածություն, թեկուզ մեր հարեւանների միջեւ կամ տարածաշրջանում հավասարակշռության ցանկացած փոփոխություն բնականաբար ընդհանուր սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում եւ Վրաստանում»,- մեջբերում է Կապանաձեին «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ վրացի փորձագետները կարծում են, որ Հարավային Օսիայում ռուսական հրթիռների տեղակայումն ուղղված է Թուրքիայի դեմ:
ՌԴ ՊՆ-ն այս կապակցությամբ դեռեւս մեկնաբանություններ չի տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: