Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի ամբողջ շարք քաղաքական եւ հասարակական գործիչների մեդալներով պարգեւատրելու մասին։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի Շարմազանովը, Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Կարլենի Ավագյանը, Արտակ Բորիսի Զաքարյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Սամվելի Մկրտչյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկի Հովսեփյանը, ՀՔԾ պետ Վահրամ Գագիկի Շահինյանը,  սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Գուրգենի Մելիքյանը, պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Վիլիկի Հարությունյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Գեւորգի Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հրանտի Հակոբյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարի Բեգլարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Էդոնիսի Հարությունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Միքայելի Քոչարյանը, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար Շահեն Գրիգորի Ավագյանը, ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Սավկայի Ջանջուղազյանը, ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Լեւոնի Մնացակայնը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Յուրիի Ջավադյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Անուշավանի Դեմոյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Գիրագոս Ասատուրի Մանոյանն ու Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Միսակի Սուքիասյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Խորենի Գրիգորյանին պարգեւատրել են Անանիա Շիրակացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Սուրիկի Կոստանյանին շնորհել են արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Մեդալներ եւ կոչումներ են շնորհվել մի ամբողջ շարք այլ պաշտոնյաների եւ հասարակական գործիչների։