«Դակար» ավտոմրցարշավում միջադեպից տուժածների թիվը մեծացել է մինչեւ  10 մարդ: Այդ մասին տեղեկացնում է «Լենտան»` վկայակոչելով  ABC.net-ին:

Առավել լուրջ վնասվածքներ է ստացել մի հայր եւ իր  14-ամյա որդին: Նրանց ուղղաթիռով տեղափոխել են Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը: Տուժած հղի կնոջ վիճակը գնահատվում է որպես բավարար: 

Հունվարի 2-ին` մարաթոնի առաջին օրը, չինացի մրցարշավորդ Հո Մեյլինը շրջադարձի վրա չէր կարողացել կառավարել մեքենան, որը շրջվել էր եւ դուրս էր թռել պատնեշից: Սկզբում ութ վիրավորի մասին էր հաղորդվել:  

Այս տարի մրցարշավը կընթանա Արգենտինայի եւ Բոլիվիայի տարածքում: Մրցության մասնակիցները արգենտինական Ռոսարիո քաղաքում վերջնագծին կհասնեն հունվարի  16-ին: