«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Էջմիածին քաղաքը իր սեփականությունը համարող ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սովորություն ունի չհանդուրժել այն անձանց, որոնք, ըստ իրեն, խախտում են իր իսկ կողմից գրված կանոնները՝ թեկուզ  մեքենա կայանելով իր համար անցանկալի հատվածում։

«ՉԻ» տեղեկություններով՝ Ամանորի նախօրեին հերթական սկանդալային միջադեպն է տեղի ունեցել Էջմիածնում՝ ԱԺ գեներալ պատգամավորի անմիջական մասնակցությամբ։

Էջմիածինցիները ականատես են եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, որը «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան կայանել է Էջմիածնի սուպերմարկետներից մեկի մոտ, եւ դա էլ պատճառ է հանդիսացել որ գեներալ Մանվելի թիկնապահները իջեցնեն մեքենայի անվադողերը՝ իմանալով հանդերձ, որ բռնցքամարտիկ Հրաչիկ Աբգարյանը չի հանդուրժի իր հանդեպ կատարվածը եւ իրենց հաշիվները տեղում «կմաքրի»։ Սկսվում է ծեծկռտուքը, որին խառնվում է նաեւ իր մեքենայի մեջ սպասող գեներալ Գրիգորյանը։ Աբգարյանի կնոջ ու հարսի աչքի առաջ գեներալն իր շքախմբով դաժան ծեծի է ենթարկում Աբգարյանին, իսկ ուժասպառ անելուց հետո ոտքերով հարվածներ տեղում նրա մարմնի տարբեր հատվածներին։

Գեներալի բիրտ գործողություններին չէր խանգարել անգամ այն փաստը, որ Հրաչիկ Աբգարյանը բոլորովին վերջերս կորցրել էր որդուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում