Վիքիպեդիան (Wikipedia) հանրագիտարան է, որն ազատորեն տարածված է համաշխարհային սարդոստայնում: Հանրագիտարանի հոդվածները ստեղծվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով, համավոր հեղինակների կոլեկտիվ ջանքերով:

Հանրագիտարանի հիմնական արժանիքներից մեկը մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորությունն է: Տեղեկությունների եւ թեմատիկ ընդգրկման ծավալով «Վիքիպեդիան» համարվում է մարդկության պատմության մեջ ստեղծված ամենից ամբողջական հանրագիտարանը:

Համացանցի ցանկացած օգտատեր կարող է Վիքիպեդիայում գտնել եւ կարդալ ցանկացած հոդված: Սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություն հայտնաբերելու դեպքում կարելի է սեղմել «խմբագրել» կոճակը, շտկել սխալները, նոր տեղեկություն ավելացնել, նոր հոդված գրել եւ տեղադրել կայքում: Այդ կերպ յուրաքանչյուր մարդու գիտելիք բոլորի սեփականությունն է դառնում: