Հայաստանը 2015թ. ավելի քան 1.4 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Հիմնական մասը՝ 1 մլրդ 253 մլն, արտահանվել է Իրան Երեւան ՋԷԿ-ի համար գազի դիմաց էլեկտրաէներգիայի բարտերի սխեմայով։ Վրաստան է արտահանվել 86.5 մլն, Լեռնային Ղարաբաղ՝ 83.1 մլն կՎտ/ժ։