Մեծ Հայքի Բարձ Հայք աշխարհում գտնվող Կարինի բերդի (Էրզրում) կառուցման հստակ ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո անցնելով Բյուզանդիային՝ Անատոլ զորավարը 431 թվականին վերակառուցում ու ամրացնում է բերդը։

Էրզրումի բերդը մի քանի անգամ անցել է պարսիկների ու արաբների ձեռքը, մինչ 9-րդ դարում այն կարճ ժամակով ազատագրում են հայ Բագրատունիները։ Բյուզանդացիներին Էրզրումից վռնդած սելջուկ-թուրքերին կրկին կարճ ժամանակով հեռացրեցին Զաքարյանների զորքերը։ 13-րդ դարում այն անցնում է մոնղոլների, 15-ում՝ թյուրքական ցեղերի տիրապետության տակ եւ 16-րդ դարում Էրզրումը մտնում է Օսմանյան կայսրության կազմի մեջ։

19-ից 20-րդ դարերում ռուսները 3 անգամ ազատագրել ու 3 անգամն էլ հետ են վերադարձել Էրզրումը թուրքերին։

Տեսանյութը տրամադրել է «Նարեկավանք Տուր» ընկերությունը։