Հայաստանում ինտերնետի հասանելիությունը կազմում է 50 տոկոս, այսինքն՝ մենք դեռ հասանելի տեղեկության խնդիր ունենք։ Այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Հուսալի ինտերնետ» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այսօր ինտերնետը պատուհան է դեպի աշխարհ, գիտելիքի աղբյուր։ «Այսօր ինտերնետն ու տեխնոլոգիաները մտել են կյանքի բոլոր ոլորտները։ Մենք չենք կարող վերադառնալ անցյալ դար եւ հրաժարվենք դրանցից։ Ինտերնետի օգնությամբ կարելի է, Հայաստանում նստած, լավագույն կրթություն ստանալ լավագույն համալսարաններում»,- նշել է Խաչատրյանը։ Նա նշել է, որ ինտերնետը շատ լայն հնարավորություններ է տալիս։ «Մեր խնդիրն է մեր երեխաներին սովորեցնել օգտվել ինտերնետից՝ որպես կրթության գործիք»,- ընդգծել է Նարինե Խաչատրյանը։

Մամուլի ասուլիսի մեկ այլ  մասնակից՝ հոգեբան Սամվել Խուդոյանը, ծնողներին խորհուրդ տվեց պայքարել ինտերնետից երեխաների կախվածության դեմ։ Նա մտահոգություն է հայտնել, որ ինտերնետից օգտվելը չարաշահելը կարող է երեխաների մոտ արհեստական աուտիզմի պատճառ դառնալ։ «Այստեղ մեծ դեր են խաղում ծնողները, որոնք երեխաների համար հետաքրքիր զբաղմունք չենք գտնում»,- հավելել է հոգեբանը։