ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորումն այսօր՝ փետրվարի 21-ին, դարձավ կուսակցություն: Միավորման հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցություն հիմնելու մասին որոշումն ընդունվեց միաձայն (ֆոտոռեպորտաժ

«Իմ նախաձեռնության մեկնարկից հետո երկու հիմնական թեզեր հրապարակ նետվեցին, ՕԵԿ-ը հեղինակազրկված է, գնում է անվան փոփոխության, եւ Արթուր Բաղդասարյանին միանում են չեղած մարդիկ եւ կուսակցություններ: Եթե ՕԵԿ-ը հեղինակազրկված է, ինչպե՞ս է արդեն 20 տարի Ազգային ժողովում: Սա է հեղինակության իրական գնահատականը: Հիմա անվան մասին. ես սիրում եմ «Օրինաց երկիր» անվանումը, սակայն մենք միահամուռ որոշեցինք միավորվել եւ ստեղծել նոր ուժ, նոր միավորում: Ինչ վերաբերում է չեղած կուսակցությունների եւ մարդկանց մասին տեղեկություններին, ապա ասեմ՝ մեզ միացել են 40-50 հազար մարդ, մեզ միացած ցանկացած կուսակցությունում կան 2-3 հազար մարդ»,- ասաց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը կոչ արեց համախմբվել եւ պայքարել հայկական վերածննդի համար:

Համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։

Նշենք, որ կուսակցության հիմնադիր համագումարին չեն մասնակցում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: