Ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք մինչեւ 2017 թ․ սահմանի վրա ԱԱՀ կվճարեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ֆինանսների փոխխնախարար Վախթանգ Միրումյանը։ Ըստ գործող օրենսդրության՝ այս կարգը կպահպանվի մինչեւ 2017թ․։ Դրանից հետո Եվրասիական միությունից ներմուծվող մեքենաներից ԱԱՀ առհասարակ չի գանձվի, հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը որոշել է հարկադրել նաեւ ֆիզիկական անձանց կողմից մեքենաների ներմուծումը՝ հաշվի առնելով, որ իրավաբանական անձինք կրկնակի հարկադրման են ենթարկվում (քանի որ ԵՏՄ տարածքում դրա վերացումը դեռ ամբողջովին կարգավորված չէ)։ Որոշման   նպատակն այն է, որ քաղաքացիները չկարողանան ավելի շահավետ պայմաններով ներմուծել մեքենաները, քան ձեռնարկությունները։