Երեւանում այս տարի մարտի 8-ին ծաղիկների «սուպեր» գներ են գրանցվել:

NEWS.am-ի տեսախցիկը Երեւանի էլիտար սրահներից մեկում բազմաթիվ այդպիսի  ծաղկեփնջեր է ֆիքսել՝ ամենաթանկը՝ 850 հազար դրամ:

Ծաղկի սրահի աշխատակիցները վստահեցրել են, որ նույնիսկ ամենաթանկ ծաղկեփնջերը այս օրերին պահանջարկ ունեն: