ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների թվում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Երկու շրջանից բաղկացած ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին: