Թուրքիայի իրավապահները պարզել են մարտի 13-ի երեկոյան Անկարայում ռումբով բեռնված մեքենան պայթեցրած մահապարտի ինքնությունը։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անկարայի Քըզըլայի շրջանում իրականացրած պայթյունն իրականացրել է Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի, PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) անդամն լինելու մեղադրանքով դատական գործի մեջ ներգրավված Սեհեր Չաղլա Դեմիրը։

Նշենք, որ մարտի 13-ին, Անկարայի Քըզըլայի շրջանում ռումբով բեռնված մեքենան բախվել է մի ավտոբուսի եւ պայթել, որի հետեւանքով մահացել է 34, վիրավորվել` 125 քաղաքացի։  Դեռեւս տեղեկություն չկա, թե որ կազմակերպությունն է իրականացրել պայթյունը։