Երեւանում մարտի 13-ի երեկոյան դանակահարված երիտասարդները ապաքինվում են:  Էրեբունի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն է:

Երիտասարդները, որոնք ստացել էին կրծքավանդակի եւ կոնքի կտրած-ծակած վերքեր, տեղափոխվել են հիվանդասենյակ:

Վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը, բոլորը ծնված 1998թ.:

Հիշեցնենք, որ դանակահարությունից մեկ անչափահաս տղա էր մահացել:  Ըստ քննչական կոմիտեի՝ ժամը 21-ի սահմանում Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, այն վերածվել է ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):