Լեհաստանում կստեղծվի սթարտապների եւ նորարարությունների աջակցության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում խոշորագույն Հիմնադրամների հիմնադրամը: Հիմնադրամի սկզբնական բյուջեն մոտ  500 մլն եվրո կկազմի, որը փոխանցվել է Լեհական ընդհանուր ապահովագրության եւ այլ ներդրողների կողմից: Հիմնադրամների հիմնադրամի հետ կհամագործակցի նաեւ Հետազոտությունների եւ զարգացման ազգային կենտրոնը:  Հիմնադրամների հիմնադրամի նպատակը կլինի նորարական տեխնոլոգիական նախագծերին աջակցությունը եւ ներդրումները, հայտնում է Լեհաստանի Հանրային ռադիոն: 

 «Տնտեսության մեջ օպտիմալ իրավիճակն այն է, երբ հանրային միջոցները ծախսվում են նույն ուշադրությամբ եւ արդյունավետությամբ, ինչ մասնավորները, որպեսզի  հանրային նպատակների ծառայեն: Հենց նման իրավիճակ ենք այսօր տեսնում: Մենք սկսում ենք մի ծրագրի իրականացում, որում  մասնավոր կապիտալը հանրային կապիտալի հետ միասին կաջակցի լեհական ընկերությունների գլոբալ նորարարական զարգացմանը», - նշել է Լեհաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Յարոսլավ Գովինը:  «Նախարարությունը, ինչպես նաեւ Հետազոտությունների եւ զարգացման ազգային կենտրոնը ցանկանում են հանգեցնել նրան, որ լեհական տնտեսության մրցունակության եւ նորարարականության աճը հնարավորինս շատ հիմնված լինի լեհական գիտության եւ լեհ գիտնականների նվաճումների վրա», - հավելել է Գովինը: Հիմնադրամների հիմնադրամի ստեղծումը այն գործիքներից մեկն է, որոնց միջոցով ներդրվում է Հայրենական զարգացմանն ի բարօրության պլանը, որը ստեղծվել է Լեհաստանի զարգացման նախարար Մատեուշ Մորավեցկու կողմից: