Զատկի հաջորդ երկուշաբթին Հայաստանում ոչ աշխատանքային է լինելու։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 17-ին կայացած Կառավարության նիստում։  Մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխվում է ապրիլի 2-ի շաբաթ օրը։ Դրա նպատակն է ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ Մեռելոցին այցելել հանգուցյալների գերեզմաններին։