ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայտարարությանը, թե «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա»:

«Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին:

Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եւ այսպես շարունակ:

Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն»,-նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, մասնավորապես, ասել էր. «Նիկոլ Փաշինյանն ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, ինքը մեր ախպերն ա, մեր հետ ա ինքը: Թող իզուր իրան չճղի»: