National Geographic-ը «Հայերի կոտորածները 100 տարի անց էլ շարունակում են հետապնդել վերապրածներին» վերնագրով տեսանյութ է նկարահանել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տեսանյութում Հայոց ցեղասպանությունը վերապրածներն այդ ողբերգական օրերի մասին իրենց հիշողություններն են ներկայացնում:

«1915 թվականից սկսած Թուրքիայում բնակվող 500 հազարից մինչեւ 1.5 մլն էթնիկ հայեր են սպանվել կամ տեղահանվել իրենց հողերից, որտեղ նրանք դարեր շարունակ հիմնականում խաղաղ ապրել են թուրքերի հետ միասին: Հայերը ջարդը ցեղասպանություն են կոչում, թուրքերն ասում են, որ դա մեծ պատերազմի հետեւանք էր, որում շատերը տուժեցին, այդ թվում՝ թուրքերը: Այդ իրադարձությունները վերապրած քիչ թվով հայերից հինգը խոսում են այն սարսափների մասին, որ ապրել են՝ դեռ մանուկ տարիքում լքելով իրենց հայրենիքը, եւ այն մասին, թե ինչպիսին է եղել իրենց կյանքը տարագրության մեջ»,- ասված է տեսանյութի նկարագրության մեջ: