Արդեն երկար ժամանակ է թուրքերին հանգիստ չի տալիս այն միտքը, որ Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազգի Հակոբ Չերչյանն է, ով դասավանդել է հայտնի Ռոբեր քոլեջում։  Թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե ստորագրության հեղինակը Սաբիհա Գյոքչենն է։

Սակայն, Իզմիրի տեղական թերթերից մեկի լրագրողն անձամբ է զրուցել  Հակոբ Չերչյանի որդու՝ 90-ամյա  Տիգրան Չերչյանի հետ, ով ապրում է ԱՄՆ-ում։

Տիգրան Չերչյանը ստոհոդ է համարել թուրքակական մամուլում տեղ գտած հրապարակումները՝ նշելով, որ իր հայրն է Աթաթուրքի ստորագրության հեղինակը, որի համար Աթաթուրքից շնորհակալական նամակ է ստացել։ «Ես այն ժամանակ 13 տարեկան էի։ Հիշում եմ, ոստիկանները եկան եւ հայրիկիս կողմից ստեղծված ստորագրության օրինակները վերցրեցին։ Այնուհետ, Աթաթուրքը տարիներով օգտագործեց հայրիկիս ստեղծած ստորագրությունը»-նշել է Տիգրան Չերչյանը։

Նշենք, որ թուրքերեն այբուբենի հեղիակը  Հակոբ Դիլաչարը (Մարթայան) նույնպես հայ է, ով  Աթաթուրքի խնդրանքով է ստեղծել այն եւ մեծ ներդրում կատարել թուրքական քերականության եւ լեզվաբանության մեջ։