Ադրբեջանի ՆԳՆ արագ արձագանքման գնդի աշխատակիցները Բաքվում ձերբակալել են Բելառուսի քաղաքացուն, որն անցյալ գիշեր փորձել էր օդափոխման անցքով մտնել մայրաքաղաքային մետրո:

Սերգեյ Իլյեւսկին սղոցել էր Բակմետրոպոլիտենի օդափոխման համակարգի  ճաղերը եւ փորձել մտնել թունել:

Ձերբակալելիս նրա մոտ հայտնաբերվել է ներկով լի բալոն եւ իր նկարների լուսանկարները, որոնք նա արել էր Թբիլիսիի եւ Երեւանի մետրոներում: Բաքու մեկնելուց մի քանի օր առաջ նա եղել էր Երեւանում եւ Թբիլիսիում:

Ադրբեջանում Բելառուսի դեսպանատունը պնդում է, որ ձերբակալվածն ուզում էր ներկել Բաքվի մետրոյի պատերը, ինչպես արել էր Թբիլիսիի եւ Երեւանի մետրոներում: