Տավուշի մարզի Կոթի գյուղի սահմանագոտում այսօր՝ մարտի 26-ին, աջ ուսի շրջանում վիրավորում է ստացել Տավուշի մարզի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Հայկ Ռեւազյանը: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հայկ Ռեւազյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է: