Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:

Մասնավորապես, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով Հնդկահայոց հոգեւոր հովվի եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարչի իր պարտականություններից, նշանակվել է Մյանմարի, Սինգապուրի եւ Դաքքայի հոգեւոր հովիվ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը, ազատվելով ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Հնդկաստանում իբրեւ Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ: