Եվրոպան թող միլիարդներ չտա Թուրքիային: Այդ գումարն ավելի շատ եզդի ու քրիստոնյա փախստականներին է պետք, որպեսզի նրանք կառուցեն իրենց տները ու չլքեն դրանք: Այս մասին մարտի 30-ին Երեւանում հայտնել է եզդիների «Միդիա Շանգալ» հասարակական կազմակերպության ղեկավար Ամ ո Շարոյանը՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը նվիրված ընդունելության ժամանակ:

«2014-ի օգոստոսին Շանգալում ոչ թե պարզապես ոտնահարվել են մարդու իրավունքները, այլ բարաբարոսաբար գլխատվել ու այրվել են հասարակ մարդիկ,այդ թվում կանայք ու երեխաներ:

Մոտավորապես 7 հազար կին է պատանդառվել, ու նրանց մի մասը դեռ գերության մեջ է: Եզդիներին օգնություն է պետք: Իսկ Եվրոպան Թուրքիայի՛ն է 3 մլրդ եվրո տալիս, հետո 6, հետո էլ՝ 20: Ես բոլորիդ խնդրում եմ այդ գումարները փոխանցել փախստականներին՝ եզդիներին ու քրիստոնյաներին, որպեսզի նրանք կարողանան իրենց տներ վերադառնալ»,- շեշտել է նա: