Պետք է զգուշանալ սոցցանցերում ադրբեջանական հոսքից` երկոսության չմտնել անծանոթների հետ, չսեղմել անհայտ հղումներ: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Սոցցանցերում, առաջին ալիքն ապրիլի 2-ին հայտնվեց, Ադրբեջանի գաղտնի ծառայություններն են, փորձում են երկու բան անել` ճշտել Հայաստանում եւ Արցախում իրավիճակը` շատ դեպքերում ներկայանալով որպես զինվորի կին կամ բարեկամ: Հայտնվել են նաեւ վրդովված ադրբեջանցիները, որոնք մտան հայերի հետ լեզվակռվի մեջ, որն էլ այն բանի վկայությունն է, որ իրենք իրենց պարտվող են համարում»,-ասաց նա` հավելելով, որ ադրբեջանական եւ հայկական կողմից եղել են նաեւ կիբեռհարձակումներ պաշտոնական եւ լրատվական կայքերի վրա:
«Մեծ քանակի կեղծ այցելուներ են ստեղծվում եւ կայքն սկսում է վատ աշխատել: Հայ հաքերները ադրբեջանական պաշտոնական կայքեր են պառկեցրել, ադրբեջանցիներն հիմնականում այսպիսի հարձակումների համար ռեսուրս չունեն եւ ռուս կամ ուկրաինացիների են վարձում»,-ընդգծեց Մարտիրոսյանը: