Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել Ադրբեջանի կողմից կիրառվող НАROP իսրայելական արտադրության հարվածային անօդաչու սարքերը:

«Ահա Ադրբեջանի կողմից կիրառվող հարվածային դրոնները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտարարել էր, որ ոչնչացրել է մի քանի թռչող անօդաչու սարք: НАROP դրոնն ինքն իրենով հիմնական զինամթերք է համարվում: Գործողության սկզբունքը հետեւյալն է՝ կախվում է օբյեկտի վրա եւ պտտվում, հետո՝ երբ օբյեկտը շարժվում է կամ սկսում մանեւրել՝ կրակում է: